Իսլամական հեղափոխություն

Իրանի 1979 թվականի իսլամական հեղափոխությունը տեղի է ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհը բաժանված էր երկու մասերի՝ Արևելքի և Արևմուտքի։Աշխարհի բոլոր երկրները հարում էին կամ արևմտյան կապիտալիստական բլոկին, կամ Արևելյան կոմունիստական բլոկին, և անկախության պատկերացումն ու ընկալումն անգամ երկու գերտերություններից՝ Միացյալ Նահանգներից և Խորհրդային Միությունից դուրս ցանկացած երկրի համար անհավանական երևույթ էր:Սակայն իրանցիները, հիմնվելով ժողովրդի մեջ հասունացած անկախության ձգտումների վրա, Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ Միացյալ Նահանգներից կախվածության մեջ գտնվող Իրանում իշխող Շահի միապետական իշխանության դեմ, նախաձեռնեցին և իրականացրեցին իսլամական հեղափոխություն, ինչն էլ իր հերթին հանգեցրեց Իրանում միապետության տապալմանն ու երկրի առաջընթացին:Հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո ձևավորվեց ժամանակավոր կառավարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծման համար հանրաքվե անցկացվեց:

Оставьте комментарий