Թեման․Ներքին էներգիա:Ջերմահաղորդականություն:Կոնվեկցիա:Ճառագայթային ջերմափոխանակում:

Դասարանում քննարկվող հարցեր.

Ինչ է ներքին էներգիան,որոնք են փոփոխման եղանակները

1.Նկարագրել ջերմահաղորդականության երևույթը <<ցուցադրող>> փորձը:

Մոլեկուլների ջերմային շարժման և փոխազդեցության հետևանքով ջերմության հաղորդումը մարմնի տաք մասերից սառը մասերին անվանում են ջերմահաղորդականություն

2.Բացատրել,թե ինչպես է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսային շարժմամբ և փոխազդեցությամբ:

Գազերում մոլեկուլները իրարից ավելի հեռու են գտնվում, քան պինդ նյութերինը, այսինքն ջերմահաղորդումը գազերում ավելի դանդաղ է, քան պինդ նյութերում: Նյութերի տաք և սառ մոլեկուլները իրար հպելիս մեկը մյուսին է փոխանցում իր ներքին էներգիան, իր հետ էլ ջերմությունը:

3.Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր։

Թթվածին և երկաթ։

4.Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ

Քանի որ օդը գազային նյութ է, այսինքն օդի մոլեկուլները իրարից ավելի հեռու են, դրանից հետևում է, որ այնտեղ ջերմահաղորդականությունը տեղի է ունենում ավելի դանդաղ:

5.Ինչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները

Ցածր ջերմահաղորդակիչները օգտագործվում են, որպես ջերմամեկուսիչներ:

6.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա

Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման:

7.Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

Ջերմահաղորդականության ժամանակ հեղուկի կամ գազի շերտերը հավասարաչափ են տաքացվում, իսկ կոնվեկցիայի ժամանակ անհավասարաչափ:

8.Ինչպես է գոյանում ամպը:

Արևը տաքացնում է գետինը, միաժամանակ տաքացնելով մթնոլորտային շերտը: Այդ օդի զանգվածը բարձրանում է վեր, օդը սկսում է սառել և գոյանում է ամպ:

9.Ինչպես է առաջանում քամին:

Երբ տաք օդը և սառը օդը խառնվում են,առաջանում է քամի:

10.Ինչու են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:

Որպեսզի արագացնեն կոնվեկցիան, և այն գոլորշանա դեպի վերև:

11.Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում:Ինչու

Ոչ, քանի որ պինդ մարմինները չունեն գոլորշիանալու հատկություն:

12.Ջերմահաղորդման որ տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:Բերել  օրինակներ:

Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթմամբ արձակմամբ կամ կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:

13.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ջառագայթումը՝սև,թե սպիտակ:Բերել մի քանի օրինակներ: 

Ավելի արագ է կլանում ջերմային ճառագայթումը սև մարմինները: Օրինակ՝ ամռանը մուգ գույնի հագուստ խորհուրդ չեն տալիս հանգել, քանի որ այն ավելի արագ է տաքացնում, քան ավելի վառ գույները, և հատկապես սպիտակը:

Оставьте комментарий